News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Օվկիանոսը ծածկում է մեր մոլորակի մակերևույթի ավելի քան 70%-ը, սակայն մենք դեռևս շատ քիչ բան գիտենք այն կյանքի մասին, որը թաքնված է օվկիանոսի ամենախոր հատվածներում: Ամենախորը ջրերում, որպես կանոն,  բնակվում են  ամենահազվագյուտ տեսակները: Գիտնականներն արդեն մի քանի տարի փորձում են ստեղծել ծովի հատակի քարտեզը՝ զուգահեռաբար բացահայտելով նոր տարածքներ, գրում է IFLScience-ը։

Բայց երբեմն, օվկիանոսի մութ խորքերում կյանքը հասկանալու միակ բանալին լինում է, այն, ինչ օվկիանոսը ափ է նետել: Այդպես է եղել նաև  այս անգամ, երբ Ֆիլիպինների Լիպակուլաոյում հայտնաբերվել է շատ հազվագյուտ մեծաբերան շնաձկան (Megachasma pelagios) մարմինը, հայտնում է Focus-ը։

Հետազոտողները նշում են, որ պելագիկ մեծաբերան շնաձկան մարմնի կողքին հայտնաբերել են մեկ սատկած երիտասարդ շնաձուկ,  էգի ներսում  վեց ձագ են գտել: Ավաղ, սա այս տեսակի հղի առանձնյակի առաջին դիտարկումն էր:

Նշենք, որ այս շնաձկները հայտնաբերվել են մոտ հիսուն տարի առաջ՝ 1976 թվականին։ Դրանք կարող են կշռել մինչև 1215 կգ։ Ընդհանուր առմամբ, վերջին 50 տարվա ընթացքում միայն մոտ 120 առանձնյակ է որսացվել կամ նկատվել, և, հետևաբար, գիտնականները չափազանց քիչ բան գիտեն այս զարմանալի կենդանիների կյանքի մասին:

Ֆիլիպինների ափին հայտնաբերված էգի երկարությունը տպավորիչ է՝ 5,6 մետր, իսկ 7 ձագերի երկարությունը տատանվում էր 165-ից 183 սանտիմետրի սահմաններում: Դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ինչն է դարձել էգի և նրա ձագերի մահվան պատճառը, սակայն գիտնականներն ասում են, որ շնաձկները կարող են իրենց ձագերին դեն նետել սթրեսի պատճառով, օրինակ՝ երբ նրանց որսում են կամ ընկնում են ծանծաղուտը:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ