News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Բայդենի վարչակազմն ամենևին էլ նոր չէ և ունի պատմական նախադեպեր։ «Փող տվեք մեր տղային (գրեք անհրաժեշտ ազգանունը), այլապես մենք ստիպված կլինենք պատերազմ սկսել ռուսների հետ», - այսպես էին ասում տարբեր ժամանակներում Ամերիկայի տարբեր նախագահներ՝ դոլարներ կորզելով իրենց օրենսդիրներից։ Այս մասին սոցցանցերում գրել է ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Այսօր հարցն այլ է.

1․ Երբեք այսքան գումար չեն կորզել մի փոքր պետության համար, որը գտնվում է փլուզման փուլում։

2․ Երբեք   այդքան ագրեսիվ և լկտիաբար փող չեն կորզել մի երկրի համար, որը բացահայտորեն կոռումպացրել է Միացյալ Նահանգների ներկայիս նախագահին և նրա ընտանիքի անդամներին:

3․ Երբեք, սկսած Կարիբյան ճգնաժամից, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման սպառնալիքը, որը կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի, այդքան իրական չի եղել:

Սա նոր երևույթ է ամերիկյան քաղաքական դիսկուրսում, որը ստեղծվել է «Ջո, Հանթեր և գործընկերներ» ԲԲԸ-ի կողմից: Նրանք կանգնած են իմպիչմենտի (որը քիչ հավանական է) և ընտրություններում պարտվելու (ինչը շատ հավանական է) հեռանկարի առաջ։ Այստեղից էլ մեզ հասցեագրված անպատկառ շանտաժը, շարունակական հիստերիան ու վայրի ակնարկները։

Վարչակազմն ու նրանց վախեցած խնամարկյալը, իհարկե, կստանան գումարը։ Եթե ոչ հիմա, ապա նոր տարում։ Որպեսզի ամեն գնով շարունակեն բիզնեսը պատերազմի ժամանակ։ Եվ այս փողերի համար արյան նոր գետեր կհոսեն, որոնց պատասխանատվությունը կրում է Բայդենի ընտանիքը և նրանց բանդերական սրիկաները»,- գրել է Մեդվեդևը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ