News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը


Երեւի այս պահը Ադրբեջանի համար ավելի նպատակահարմար էր, դրա համար գնացին գերիների փոխանակման քայլին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  նշեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Նա չի կարծում, որ սա Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցությունների արդյունք էր. «Դեկտեմբերի սկզբին տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը, դրանից հետո ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենը գնաց Բաքու եւ ինձ թվում է, որ այնտեղ էլ են բանակցություններ եղել: Ուրախլի է, որ գերիների փոխանակումը եղավ, եւ ինձ թվում է, որ հաջորդ փուլը կլինի խաղաղության պայմանագրի կնքումը, որը սարերի հետեւում չէ»,-ասաց պատգամավորը:

Ճշտող հարցին, արդյոք գերիների փոխանակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի ճնշման տա՞կ, Մելքոնյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետեւ չկա նման տեղեկություն: Ուղղակի իմ ենթադրությունն է, որ Օ՛Բրայենը եղել է Բաքվում եւ դրանից հետո տեղի ունեցավ գերիների փոխանակումը»:

ՔՊ-ական պատգամավորի ներկայացմամբ այս քայլով հիմքը դրվել է եւ դրանից հետո կշարունակվեն գործընթացները,. «Հուսով եմ՝ լավ կավարտվի»:

Ինչ վերաբերում է Արցախի նախկին ղեկավարների ճակատագրին, նա ասաց. «Խոսակցությունները կան, առաջարկները կան, որպեսզի Արցախի նախկին ղեկավարներին բաց թողնեն: Դա էլի կախված է ադրբեջանցիներից, թե ինչ կարգով կփոխանակեն, կփոխանակեն, թե նվեր կտան»:

Տպել
Ամենաշատ