News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը


Գերիների փոխանակումից հետո արդեն Ալիեւի հռետորաբանությունն էլ է փոխվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  նշեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Դիտարկմանը, թե արդյոք Ադրբեջանն այս քայլով նպատակ ունի գործընթացները տեղափոխել խաղաղ հարթություն, եւ չդիմել ռազմական ուժի, նա նշեց. «Նույնիսկ այս վերջում Ալիեւն ասում է՝ ես մտահոգ եմ, որ Հայաստանը կարող է ռեւանշիստական քայլեր ձեռնարկի, ով է երաշխավորը, որ Հայաստանը չի դիմի այդ քայլին: Այսինքն ինքը ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է գնալ խաղաղության, բայց մենք բոլոր դեպքերում պետք է ուշադիր լինենք եւ չպետք է հավատանք նրա ոչ մի խոսքին»:

Տպել
Ամենաշատ