News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը


Ինձ թվում է, որ մինչեւ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները (տեղի կունենան փետրվարի 7-ի-խմբն) պետք է գործողություններ կատարվեն խաղաղության ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  նշեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Կտեղաշարժվի այն գործընթացը, որը կանգնած էր: Արդեն շարժը սկսել է գերիների փոխանակմամբ: Ինձ թվում է, որ հաջորդ քայլը կլինի այն, որ ԱՄՆ-ում կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները»,-ասաց նա:

Հարցին՝ Ադրբեջանը կհամաձայնի՞ արեւմտյան հարթակներում բանակցություններ վարել, քանի որ մինչեւ հիմա նա նախընտրում էր ռուսական հարթակը, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Ալիեւը հիմա էլ է նախընտրում ռուսական հարթակները, որովհետեւ իրեն հոգեհարազատ է այդ հարթակը: Ինքը եթե ռուսական հարթակում ինչ-որ պայմանագրեր կնքի, կարող է այդ պայմանագրերը խախտի, բայց եթե Արեւմուտքի հարթակում է փաստաթուղթ ստորագրում, արդեն իր համար մի քիչ դժվար է լինելու խախտել այդ պայմանագրերը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան երկկողմ բանակցային հարթակին, որն առաջարկում է Ադրբեջանը, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Չեմ կարծում, որ ստացվեն երկկողմ բանակցությունները, մեզ համար դա անցանկալի է: Խնդիրն այն է, որ այդտեղ երաշխավոր է պետք, մենք ո՞նց կարող ենք հավատալ Ալիեւին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ