News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Աբխազիայում արգելել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) նախագծերը, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։

«Հարավային Կովկասում USAID առաքելության ղեկավար Ջոն Փենելը պերսոնա նոն գրատա է հայտարարվել Աբխազիայում։

Բացի այդ, ինքնահռչակ հանրապետությունը նաև արգելում է «Աբխազիայի և Վրաստանի քաղաքացիների» միջև կապեր հաստատելուն ուղղված նախագծերի իրականացումը։

Արգելվում է նաև դոնորների կողմից  մեդիանախագծերի ֆինանսավորումը, որոնց նպատակն է լուսաբանել «Աբխազիայի ներքին և արտաքին քաղաքականության հարցերը»։ Ներդրվում է տեղական իշխանությունների հետ պարտադիր համաձայնեցման կանոն՝ միջազգային կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների կողմից աբխազական ՀԿ-ներին գումար հատկացնելիս»,- գրում է վրացական պորտալը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ