News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ մկները կարող են օժտված լինել ինքնագիտակցությամբ։ Սակայն դրա ձևավորման համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ, ներառյալ այն միջավայրը, որտեղ աճում է կրծողը, հայտնում է Naked Science-ը։

Հետազոտությանը մասնակցել են լաբորատոր մկներ՝ մորթու տարբեր գույներով՝ սպիտակ և մուգ: Համապատասխանաբար ներկի գույնը, որով գիտնականները բիծ ենարել նրանց մորթու վրա, տարբեր է եղել։ Որոշ դեպքերում ներկը հակադրական  էր նրանց մորթու գույնի հետ, որոշ դեպքերում՝ հակառակը։ Բծի չափսերը նույնպես տարբեր էին. դրանք կամ շատ փոքր էին կամ շատ   մեծ:

Պարզվեց, որ շատ մկներ, հայելու թեստն անցնելիս, փորձում էին մորթին մաքրել բծից, ինչը նշանակում էր, որ հասկանում էին, որ տեսնում են իրենց արտացոլանքը։ Հետաքրքիր է, որ ոչ բոլոր կրծողներն են դրսևորել նման վարքագիծ, այլ միայն նրանք, որոնք նախկինում   հայելու հետ փոխազդեցության փոր են ունեցել և շփվել նույն մորթի գույնով այլ մկների հետ: Կենդանիների համար բիծը ճանաչելու մեկ այլ պայմանն էլ այն է, որ այն պետք է խոշոր լինի և հակադիր գույնի:

Եթե ​​ներկի երանգը համընկնում էր մկների մորթու երանգի հետ, ապա նրանք ոչ մի բիծ չէին տեսնում, ինչն ապացուցում է, որ կրծողներն, այդուհանդերձ,   հույսը դնում էին տեսողության վրա, և ոչ թե շոշափողական գրգռման, որը կարող էր առաջացնել թանաքը:

Հետազոտողները ենթադրությունը հետևյալն է․ որպեսզի կենդանիների մոտ զարգանա ինքնագիտակցությունը (դրա համար անհրաժեշտ նեյրոնային կապեր  հայտնվեն), նրանց սոցիալականացում է անհրաժեշտ  իրենց նմանների շրջանում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ