News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզի ծառայողները պարզել են, թե որտեղ է գտնվում նոյեմբերի 24-ին Արմավիրի մարզում կրակոցներ արձակած ենթադրյալ կասկածյալ 28-ամյա Դավիթ Թ․-ն։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանները մի քանի խմբերով մեկնել են Դավիթ Թ․-ի ենթադրյալ գտնվելու վայրերը, ինչի մասին տեղեկացել է կասկածյալը, ապա ոստիկանները բանակցություններ են վարել նրա ազգականների հետ, ինչն էլ իր դրական արդյունքն է տվել։  Նա ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանությունը ձեռնարկում է նաև անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության մեջ մասնակցություն ունեցած ևս 2 քաղաքացու հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Տպել
Ամենաշատ