News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Միկրոկենսաբան Խուան Պեդրո դե Մագալյասը Բիրմինգհեմի համալսարանից ներկայացրել է այն վարկածի անուղղակի ապացույցները, ըստ որի՝ մարդկանց կյանքի կարճատեւության մեղավորները կարող են լինել դինոզավրները։

Քանի որ մեզոզոյան դարաշրջանում այդ սողունները գերիշխում էին աշխարհում, կաթնասունների նախնիներին գոյատեւելու համար շահեկան էր փոքր լինել, տեղեկացրել է «Տեխկուլտը»։ Բանն այն է, որ փոքր էակները կարող են գոյատեւել ի հաշիվ իրենց պոպուլյացիայի մշտական վերարտադրման եւ թվաքանակի։ Մեկ առանձնյակի կյանքի տեւողությունը այնքան կարեւոր չէ, որքան արագ բազմանալու հմարավորությունը, ուստի երկարատեւ էվոլյուցիայի ընթացքում կյանքի տեւողության համար պատասխանատու գեները կարող էին անհետանալ։

Խոշոր սողունները եւ երկկենցաղները, որոնք առաջացել են դինոզավրներից, ավելի դանդաղ են ծերանում, քան մարդը։ Եվ քանի որ փոքր կաթնասունների դարը երկար չէր, նրանց քաղցից չմահանալու բոնուսը հարկավոր չէր։

Կաթնասունները չունեն ֆոտոլիազ՝ հատուկ ֆերմենտներ, որոնք ակտիվանում են լույսի ներքո եւ սկսում օրգանիզմի մաքրման պրոցեսները ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությամբ։ Այլ խոսքով՝ վերքերն ապաքինում են արեւի ճառագայթմամբ, ինչն էապես բարելավում է նրանց գոյատեւելու շանսերը օրվա լուսավոր ժամերին։ Բայց փոքրիկ կաթնասունները Յուրայի դարաշրջանում գիշերային կյանք էին վարում, որպեսզի չդառնան դինոզավրների զոհը, դրա համար էլ կորցրել են այդ հատկությունը։ Այդ պատճառով ժամանակակից մարդիկ ստիպված են օգտագործել արեւապաշտպան քսուքներ։

Բնության մեջ կան իսկական վերարտադրման բազմաթիվ օրինակներ, որոնք կարող էին դառնալ երկարակեցության բանալին։ Բայց մեր հեռավոր նախնիները գոյատեւել են այն բանի շնորհիվ, որ կարողացել են հմտորեն թաքնվել, առատ բազմանալ եւ սովորել են լինել ամենակեր։ Մարդկանց գենետիկական կոդում չկա շատ բան նրանից, ինչը կարող էր նրանց երկարակեցություն պարգեւել, բայց գիտնականներն աշխատում են այդ ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ