News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ-ից։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային առանցքային հարցերին: Երկուստեք գոհունակությամբ են նշվել թե´ երկկողմ, թե´ բազմակողմ հարթակներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված քայլերն ու նախաձեռնությունները, խորացող քաղաքական երկխոսությունը:

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող թեմաների շուրջ:

Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները: Անդրադարձ է կատարվել նախօրեին ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարության և այդ ուղղությամբ հետագա գործուն քայլերի կարևորությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ