News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) փորձագետները հաստատում են, որ անցած տասնամյակն ամենատաքն է եղել պատմության ընթացքում: Այսպիսով, վերջին 30 տարվա միտումը շարունակվում է, և, ըստ WMO-ի ղեկավար Պետերի Թաալասի, այն պայմանավորված է մարդու գործունեության, մասնավորապես ջերմոցային գազերի արտանետմամբ։

Ըստ ՄԱԿ-ի մամուլի ծառայության,  2011-2020 թվականներին մթնոլորտում ջերմոցային գազերի խտությունը շարունակել է աճել, իսկ անցած տասնամյակը նշանավորվել է օդի և ջրի ռեկորդային ջերմաստիճաններով, սառցադաշտերի արագ հալոցքով և ծովի մակարդակի բարձրացմամբ:

Զեկույցում ասվում է, որ «հատկապես խորը ձևաափոխում» է տեղի ունենում բևեռային և բարձրադիր շրջաններում:

 Փորձագետները զգուշացնում են, որ կլիմայական ցնցումները խաթարում են սոցիալ-տնտեսական զարգացումը և բացասաբար են ազդում համաշխարհային պարենային անվտանգության, բնակչության տեղաշարժի և միգրացիայի վրա:

«1990-ականներից ի վեր յուրաքանչյուր տասնամյակ ավելի տաք է եղել, քան նախորդը, և մենք այս միտումի փոփոխության նշաններ չենք տեսնում», - ասաց Թաալասը:

«Ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը պետք է լինի առաջնահերթություն, եթե մենք ցանկանում ենք փրկել մոլորակը և թույլ չտալ, որ  կլիմայի փոփոխությունը դուրս գա վերահսկողությունից», - ավելացրել է նա:

Միաժամանակ, զեկույցում ընդգծվում է ավելի վճռական գործողությունների անհրաժեշտությունը։ Թեև կլիմայի փոփոխության դեմ պայքարի պետական ​​և մասնավոր ֆինանսավորումը վերջին տասնամյակի ընթացքում գրեթե կրկնապատկվել է, մինչև այս տասնամյակի վերջը անհրաժեշտ էայս ոլորտում ֆինանսավորման յոթնապատիկ ավելացում:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
KAAN կործանիչի և հրթիռային սպառազինության համակարգերի տիրապետումը Թուրքիայի համար գոյատևման խնդիր է. Էրդողան
Հակառակ դեպքում, ոչ միջազգային իրավունքը, ոչ դաշինքները, որոնց մենք պատկանում ենք, ոչ էլ Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ-ը), չեն կարողանա պաշտպանել մեզ մեր թշնամիներից...
Շվեյցարիան մինչեւ ամառ կկազմակերպի բարձր մակարդակի կոնֆերանս Ուկրաինայի վերաբերյալ
Շվեյցարիան նախատեսում է կոնֆերանս հրավիրել...
ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցներ կսահմանի՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար
Հայտարարել է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին…
Թուրքիայի արտգործնախարարը հանդես է եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումների օգտին
Ֆիդանը ընդգծել է, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի ավելի…
ՌԴ ԱԳՆ-ն միջազգային դատարանին կոչ է արել իրավական գնահատական տալ Իսրայելի կողմից պաղեստինյան հողերի օկուպացմանը
Նշվում է, որ շարունակվող օկուպացիայի ամենատեսանելի…
ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել են մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարները
ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է դեսպանին և ընդգծել երկու ժողովուրդների…
Ամենաշատ