News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հանդիպումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են  ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից։

Ալեքսեյ Օվերչուկը և Շահին Մուստաֆաևը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցերը, որոնք ներառված են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում։

Կողմերն ընդգծել են առևրի զարգացման դրական դինամիկան, որը  հաստատում է երկկողմ համագործակցության արդյունավետությունը։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ 2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառության աճը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 20 տոկոս:

Կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը՝ ուղղված համագործակցության բոլոր ոլորտներում ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ