News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Միներալնիե Վոդիից Սանկտ Պետերբուրգ մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել։

«Ինքնաթիռում, որը ժամը 17:50-ին Միներալնիե Վոդիից Սանկտ Պետերբուրգ էր թռչում, գործարկվել է ճնշման անկման մասին տեղեկացնող տվիչը: Դա «Ռոսիա» ավիաընկերության 6358 չվերթն էր: Միջադեպը տեղի է ունեցել թռիչքից անմիջապես հետո: Ինքնաթիռը վերադարձել է Մինվոդի, այն արդեն վայրէջք է կատարել։ Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ»,- սոցցանցերում այս մասին գրել է Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ