News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 2023 թվականին հրազենային բռնության հետևանքով առնվազն 40167 մարդ է զոհվել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

2022 թվականին գրանցվել է մահվան 44 310 դեպք։

2023 թվականի դեկտեմբերի 7-ի տվյալները տրամադրել է Gun Violence Archive Project-ը:

Մահացածների թվում 1306-ը դեռահասներ են, 276-ը՝ երեխաներ։

Այս տարի հրազենային բռնության հետևանքով մահացությունների ճնշող մեծամասնությունը ինքնասպանություններ են եղել: Ինքնասպանություն է գործել  22 506 մարդ։

Այս մահերի մեծ մասը գրանցվել է Տեխասում, Կալիֆոռնիայում, Ֆլորիդայում, Ջորջիայում, Հյուսիսային Կարոլինայում, Իլինոյսում և Լուիզիանայում:

Առնվազն 1344 մարդ է զոհվել ոստիկանության կրակոցներից։ Ոստիկանության 46 սպա մահացու վիրավորվել է ծառայության ժամանակ.



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ