News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ Ադրբեջանը առիթներ է փնտրում տարբեր հարթակներում հարձակումներ գործելու Հայաստանի հանքարդյունաբերության դեմ՝ պատճառ բռնելով դրանց՝ իբր բացասական ազդեցությունը տարածաշրջանի բնության վրա, իսկ իրականում նպատակ ունենալով հարվածել մեր երկրի տնտեսությանը, որի մեջ առանցքային դեր ունի հանքարդյունաբերությունը, այս արշավի «ջրաղացին ջուր են լցնում» նաև մեր բնապահպանական որոշ կառույցներ: Այն, որ բնապահպանական խնդիրները պետք է լինեն ուշադրության կենտրոնում, կասկածից վեր է: Այն, որ պետք է իրականացվեն համապատասխան ստուգումներ, նորից կասկածից վեր է:

Սակայն այստեղ պետք է գործել օգտակար լինելու, առավելապես հասարակական սեկտոր-պետություն-հանքարդյունաբերություն եռանկյունու ներսում համագործակցության ու տեղեկատվության փոխանակման, այլ ոչ թե վնասելու սկզբունքով: Այնինչ, այս առումով մեր երկիրն ունենում է որոշակի խնդիրներ: Ավելին, պարզվում է, որ մոտ երկու տարի Հայաստանում «թունավոր ծանր մետաղների տարածման ուղիների» հետ կապված ուսումնասիրություններ է իրականացրել չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությունը, որի փորձագետները մի քանի օրից ժամանելու են Հայաստան՝ ամփոփելու ուսումնասիրությունների արդյունքները:

Այստեղ առաջ են գալիս մի շարք հարցեր՝ ինչո՞ւ է արտերկրյա ՀԿ-ն ուսումնասիրություններ անում Հայաստանում, ո՞վ է թույլ տվել, ովքե՞ր են այդ փորձագետները, որքանո՞վ կարելի է վստահ լինել նրանց օբյեկտիվության մեջ, ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ տեղեկությունները չեն հայտնվի Ադրբեջանի կամ Թուրքիայի ձեռքում, կամ եթե ամբողջությամբ հրապարակային են լինելու ուսումնասիրության արդյունքները, ինչպե՞ս կարող են դրանք օգտագործվել նշյալ երկրների կողմից և այլն: Մի խոսքով, կարծում ենք, այս հարցերի պատասխաններն ստանալու առումով անելիք ունեն նաև պետական մարմինները, այդ թվում՝ իրավապահները: Հակառակ պարագայում կարող է այնպես ստացվել, որ հոնքը շինելու փոխարեն աչքն էլ հանենք՝ մեծ վնաս հասցնելով հանքարդյունաբերությանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ով է նրանց երկու թևի տակ ձմերուկ դրել, որ այսպես հոխորտում են. Արամ Գ. Սարգսյան
Արամ Գասպարյանը մտահոգություն հայտնեց նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ...
Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Հունաստան
Այցի շրջանակում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի…
«Ժողովուրդ». Աղազարյանները շարունակում են ունեցվածք դիզել
Հովսեփ Աղազարյանը որոշել է 2016 թվականի արտադրության CHRYSLER վարել, որը ձեռք է բերել 2023 թվականին...
«Ժողովուրդ». ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի և ՔՊ-ի փակ հանդիպմանը ամենաակտիվը եղել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը
Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էր Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը...
«Հրապարակ». Որոշումը հետաձգվել է. ՔՊ-ում կանգնել են երկընտրանքի առաջ
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկելիք նիստերի օրակարգում 28 հարցերից մեկը հիշյալ 3 կառույցների ղեկավարի...
«Փաստ». «Ադրբեջանը չի պատրաստվում ոչ մի խաղաղության պայմանագիր կնքել»
Կարապետյանը հիշեցրել է 2021 թ. Երասխում տեղի ունեցած հրադադարի խախտումները, երբ հայկական կողմը...
Ամենաշատ