News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քննության առնելով Գուրգեն Արսենյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ հարուցված վարույթը, պարզեց, որ Գուրգեն Արսենյանը, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, 2016 թվականից հանդիսանում է «Յունիքորն Սերվիս» ՍՊԸ 100% բաժնետեր, «Յունիքորն Գրուպ» ՓԲԸ 100% բաժնետեր։ Ըստ Գուրգեն Արսենյանի կողմից 2021 թվականի գույքի, եկամուտերի, շահերի եւ ծախսերի տարեկան հայտարարագրում ներկայացրած տվյալների՝ Գուրգեն Արսենյանը հանդիսանում է «Վ-կրեդիտ 24» ՍՊԸ 13 % բաժնետեր։

Վարույթը հարուցվել է այն պատճառով, որ ՔՊ-ական Արսենյանը հայտարարագրային «Յունիքորն Գրուպ» ՓԲ եւ «Վ-կրեդիտ-24» ՍՊ ընկերություններում բաժնեմասնակցության, ինչպես նաեւ իր բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ տվյալներ չի հայտարարագրել։ Հավելենք նաեւ, որ պատգամավորական մանդատը ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից, ազատվել առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից, դուրս գալ առեւտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման եւ հրաժարվել առեւտրային կազմակերպություններում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից։

Նա պարտավոր է նաեւ ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնից։ Սույն վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներից, մասնավորապես՝ պատգամավոր Գուրգեն Արսենյանի կողմից պարզաբանմամբ ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Գուրգեն Արսենյանի կողմից «Յունիքորն Գրուպ» ՓԲ, «Յունիքորն Սերվիս» ՍՊ, «Վ-կրեդիտ-24» ՍՊ ընկերություններում ունեցած բաժնեմասերը 2021 թվականի հունիսի 20-ին 5 տարի ժամկետով հանձնված են եղել հավատարմագրային կառավարման։ Գուրգեն Արսենյանը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի օգոստոսի 2-ին։

Չնայած այս ամենին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի կողմից չեն խախտվել հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացված անհամատեղելիության պահանջները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». ՔՊ-ական պատգամավորն ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում
Դեռ ամռանը, երբ «Ապրելու երկրի» անդամ Սիմոն Զախարովը լքել էր խմբակցությունը, միացել «Քաղաքացիական...
«Հրապարակ». Կրքերը թեժանում են, Մհեր Գրիգորյանին փոխարինող են փնտրում
Հայտնի է, որ իշխանության սորոսական թեւը պարբերաբար Փաշինյանի մոտ դժգոհել է Մհեր Գրիգորյանից, քանի որ...
«Հրապարակ». Ադրբեջանը դեմ է նաեւ համազգեստի՞ն
Չնայած ՊՆ-ն դա ներկայացնում է բանակում իրականացվող իբր բարեփոխում, սակայն ՊՆ մեր աղբյուրների...
«Ժողովուրդ». Կալանավորներին դատարան բերել չեն կարողանում․ անձնակազմ և տեխնիկական միջոցներ չկան
Դատավորի դժգոհությանը միացել էին նաեւ գործով մասնակցող փաստաբաններն ու դատախազը՝ ասելով, որ...
«Հրապարակ». Ստուգումներ են իրականացվել «Տաշիր պիցցա»-ում
Ի պատասխան մեր հարցին` արդյո՞ք ստուգումներ են կատարվել «Տաշիր պիցցա» ցանցում, ի՞նչ ենթադրյալ...
«Փաստ». Փորձում է սեփական, գրպանային «երրորդ ուժ» ձևավորել
Սրան գումարած՝ Փաշինյանի համար ակնհայտ է, որ համախմբված, ազդեցիկ այլընտրանքային բևեռի կամ, ինչպես...
Ամենաշատ