News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղծառայության խորհրդի նախկին նախագահ, ընդդիմության կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրված Մանվել Բադալյանը երեկ 84 ձայնով ընտրվեց: Ընտրությունից առաջ նա ցանկություն էր հայտնել հանդիպելու ՔՊ-ի հետ, քանի որ միայն ընդդիմության ձայները բավարար չէին, որ ընտրվի այդ պաշտոնում, եւ նա կրկին կտապալվեր, ինչպես տապալվել էր ՀՌՀ հանձնաժողովի թեկնածու առաջադրվելիս։ Նրան առաջադրել էին ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները։

ՔՊ-ի հետ փակ հանդիպումը կայացել է բավականին դրամատիկ մթնոլորտում, սակայն ՔՊ-ն որոշել է այս անգամ ընտրել ընդդիմության թեկնածուին, ով իրեն «լավ» է պահել հանդիպման ժամանակ: ՔՊ-ականները` Արփի Դավոյանի գլխավորությամբ, Բադալյանի «դեմն» են դրել նախկինում արած հակաիշխանական, հականիկոլական  հայտարարությունները՝ հարցնելով, թե ինչպես կարող է նման հայացքներ ունեցողն անաչառ դիրքորոշում ունենալ ՄՊՀ-ում։

Դիցուք՝ պատերազմից հետո Բադալյանն ասել էր, թե Փաշինյանը դեռ այլ ստոր ծրագրեր ունի, որոնք պետք է կանխել։ Նա արդարացել է, որ այն ժամանակ բոլորս նյարդային վիճակում էինք, ասել է, որ օգտվել է իր կարծիքն արտահայտելու իրավունքից, եւ խոստացել ընտրվելուց հետո պահպանել քաղաքական չեզոքություն։ Իսկ դահլիճում իր ելույթում մի քանի արտահայտություն է թույլ տվել նախկին որոշ «բարքերի» մասին:

Նրա ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանի 2 թիմակիցները` Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը, ցուցադրաբար լքել են դահլիճը, ապա չեն մասնակցել իրենց իսկ կողմից առաջադրված թեկնածուի ընտրությանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ով է նրանց երկու թևի տակ ձմերուկ դրել, որ այսպես հոխորտում են. Արամ Գ. Սարգսյան
Արամ Գասպարյանը մտահոգություն հայտնեց նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ...
Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Հունաստան
Այցի շրջանակում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի…
«Ժողովուրդ». Աղազարյանները շարունակում են ունեցվածք դիզել
Հովսեփ Աղազարյանը որոշել է 2016 թվականի արտադրության CHRYSLER վարել, որը ձեռք է բերել 2023 թվականին...
«Ժողովուրդ». ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի և ՔՊ-ի փակ հանդիպմանը ամենաակտիվը եղել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը
Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էր Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը...
«Հրապարակ». Որոշումը հետաձգվել է. ՔՊ-ում կանգնել են երկընտրանքի առաջ
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկելիք նիստերի օրակարգում 28 հարցերից մեկը հիշյալ 3 կառույցների ղեկավարի...
«Փաստ». «Ադրբեջանը չի պատրաստվում ոչ մի խաղաղության պայմանագիր կնքել»
Կարապետյանը հիշեցրել է 2021 թ. Երասխում տեղի ունեցած հրադադարի խախտումները, երբ հայկական կողմը...
Ամենաշատ