News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի պաշտոնանկությունը հատկապես ծանր են տարել մարզի տարբեր մասնագիտական ու սոցիալական խմբերը, օրինակ՝ տարեցները, թարգմանիչները, գրադարանավարները, ՏԻՄ եւ սոցիալական աշխատողները, ուսուցիչները, մարզի ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, երիտասարդները, դատախազության աշխատողները, բուժաշխատողները, երեխաներն ու երեխաների իրավունքների պաշտպանները, մայրերը, կանայք եւ այլք։

Բանն այն է, որ Արարատ Գրիգորյանը միակ մարզպետն է, ով թվարկված բոլոր խմբերին նվիրված օրերին ու տոներին պարտաճանաչ հանդես է եկել շնորհավորական ուղերձով, ասենք՝ տարեցների միջազգային օրվա առթիվ շնորհավորել է տարեցներին․ «Վայոց Ձորի մարզի սիրելի տարեցներ․․․», Թարգմանչաց տոնի առթիվ՝ մարզի թարգմանիչներին եւ այլն։ Նախկին մարզպետ Արարատ Գրիգորյանի աչքից չէր վրիպում ոչ մի պետական կամ եկեղեցական տոն, հիշատակի օր, մասնագիտական օր՝ «սփխեչից մինչեւ պառվի ուլեր»։

Արարատ Գրիգորյանի փոխարեն, հիշեցնենք, մարզպետ է նշանակվել ԱԱԾ Վայոց Ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը, իսկ ԱԱԾ աշխատողից նման սեր ու «ջիգյար» ակնկալել չարժե»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Թիրախում ռադիոն է. ՀՌ գործադիր տնօրենի քննադատությունը ՔՊ-ում ծանր են տարել
Մասնավորապես, ՊՎԾ-ի առաջարկով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը փետրվարի 26-ից...
«Ժողովուրդ». Էդգար Ղազարյանը դատարանում հաղթել է Ռուստամ Բաքոյանին. Վերջինս ներողություն կխնդրի և կվճարի 1 մլն դրամ
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Կոստանյանը...
«Փաստ». Հայաստանը առաջիկա օրերին Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ կներկայացնի
Մեր հավաստի տեղեկություններով, քպական պատգամավորների մեջ եղել են նաև ընդվզողներ, որոնք նշել են այդ...
«Փաստ». Արաբկիրի նախկին թաղապետը քաղաքականություն է վերադառնում
Վերջին շրջանում տասնյակ քաղաքական և հասարակական միավորներ հայտարարում են...
«Հրապարակ». ՔՊ-ն՝ ՀԱԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետքերով
Երեկ մեր աղբյուրը հավաստիացրեց, որ ՔՊ-ում հասկացել են, թե որ ընտանիքին պիտի անդամագրվեն, իրենք...
«Հրապարակ». «Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել. հաղթել են «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանին
Այդ շրջանում Հայկ Սարգսյանը բազում հայցեր ներկայացրեց լրատվամիջոցների դեմ, մի քանի հայց էլ...
Ամենաշատ