News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիան եւ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան ուրբաթ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել, որպեսզի քննարկեն Գազայի հատվածի վերջին իրադարձությունները, տեղեկացրել է Mehr-ը։

Աբդոլահիանը ողջունել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հղումը ՄԱԿ Կանոնադրության 99-րդ հոդվածին՝ ուղղված Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։

Նա այդ քայլն անվանել է «հազվադեպ եւ արժանավոր» միջոց՝ ուղղված խաղաղության եւ անվտանգության հաստատմանը համաշխարհային ասպարեզում։

Բարձրաստիճան դիվանագետը տեղեկացրել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչին, որ ճգնաժամը ափամերձ գոտում դարձել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների կենտրոնական թեման։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարն իր հերթին երախտագիտություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը պաղեստինցիների հետեւողական աջակցության եւ Թեհրանի լայն  դիվանագիտական ջանքերի համար՝ ուղղված սիոնիստական ռեժիմի չարագործությունների դադարեցմանը։

«Աստծո կամոք, դիմադրությունը կշարունակվի մինչեւ սիոնիստների հանցագործությունների դադարեցումը եւ Պաղեստինի օկուպացիայի լիակատար վերացումը»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ