News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ, որով Իրաքին կոչ է արել պատասխանատվության ենթարկել ամերիկյան օբյեկտների վրա հարձակման մեղավորներին։

«ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է Բաղդադում ԱՄՆ դեսպանության երեկվա հրթիռակոծությունը եւ այսօրվա հարձակումներն այն օբյեկտների վրա, որտեղ գտնվում է ամերիկյան անձնակազմը։ Բազմաթիվ աշխարհազորայինները սպառնում են Իրաքի անվտանգությանը եւ կայունությանը, մեր անձնակազմին եւ տարածաշրջանի մեր գործընկերներին։ Վարչապետ Սուդանին այդ հարձակումներն արդարացիորեն անվանել է «ահաբեկչական ակտ»։ Մենք Իրաքի անվտանգության ուժերին կոչ ենք անում հետաքննություն անցկացնել, ձերբակալել մեղավորներին եւ պատասխանատվության ենթարկել։ Իրաքի կառավարությունը քանիցս պարտավորվել է պաշտպանել դիվանագիական առաքելությունները, ինչպես նաեւ ամերիկյան զորակազմը, որը գտնվում է երկրում Իրաքի հրավերով։ Դա քննարկման ենթակա չէ, ինչպես եւ ինքնապաշտպանության մեր իրավունքը»,- նշվել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարությունում։

Ուրբաթ հրթիռային հարված է հասցվել հատուկ պահպանվող «կանաչ գոտուն» Բաղդադում, որտեղ գտնվում են օտարերկյա դիվանագիտական ներկայացուցչությունները եւ կառավարական օբյեկտները։ Հարվածի թիրախը ԱՄՆ դեսպանությունն էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ