News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը 2024թ. Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։

Ինչպես տեղեկացրել է AFP-ն, Սպիտակ տունը ծաղրել է Ռուսաստանի նախագահի հայտարարությունը՝ ենթադրելով, որ արդյունքը հազիվ թե կասկածներ առաջացնի։

«Դե ինչ, հիանալի արշավ կլինի, այնպես չէ՞»,- լրագրողներին ԱՄՆ նախագահի օդանավում ասել է ԱՄՆ Անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին՝ պատասխանելով վերընտրվելու մտադրության մասին հարցին։- Սա այն է, ինչ կարող եմ ասել այս առիթով»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մասնակցելու է 2024թ. նախագահական ընտրություններին, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Կրեմլի արարողության մասնակիցներին։ Պուտինը հատուկ ռազմական գործողության մասնակից Արտյոմ Ժոգային հայտնել է նոր ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ