News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ սկսել է եռօրյա ուղեւորությունը Կալիֆոռնիայում՝ միջոցների հավաքման նպատակով։ Նա ծաղրել է երկրի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին, որը հայտարարել էր, որ կդառնա բռնակալ առաջին իսկ օրը, եթե նորից նախագահ ընտրվի, տեղեկացրել է Reuters-ը։

Թրամփը մինչ այդ հայտարարել էր, որ կդառնա բռնակալ, եթե նորից ԱՄՆ նախագահ լինի, հենց «առաջին օրը»։

«Փառք Աստծո, որ մեկ օրով»,- քրթմնջացել է Բայդենը Լոս Անջելեսում, Մայքլ Սմիթի՝ ինտերիերների հանրահայտ դիզայների եւ նրա գործընկեր Ջեյմս Կոստոսի՝ HBO-ի նախկին ղեկավարի տանը, որը եղել էր ԱՄՆ դեսպանն Իսպանիայում Բարաք Օբամայի օրոք։

Բայդենը նաեւ Թրամփին անվանել է «դեմոկրատիայի սպառնալիք»։

Օգոստոսին Թրամփին ներկայացվել են մեղադրանքներ ընտրությունների արդյունքները չեղարկելու փորձերի մեջ։

Բայդենի ուղեւորությունը տեղի է ունեցել ԱՄՆ արդարադատության նախարարության՝ Բայդենի որդուն նոր քրեական մեղադրանք ներկայացնելուց մեկ օր հետո (նրան մեղադրում են 1,4 մլն դոլարի հարկերը չվճարելու մեջ)։ Բայց ԱՄՆ նախագահը չի հիշատակել որդու մասին բարեգործական միջոցառման ժամանակ ունեցած իր ելույթում։

Կալիֆոռնիան երկար ժամանակ ֆինանսավորման հիմնական աղբյուր է ծառայել դեմոկրատների համար, բայց դերասանների եւ սցենարիստների երկարատեւ գործադուլները սառեցնող ազդեցություն են ունեցել միջոցների հավաքման վրա, նշել է Reuters-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ