News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Սիրիայի վարչապետ Հուսեյն Արնուսը պատվիրակության հետ ուրբաթ երեկոյան ժամանել է Թեհրան, տեղեկացրել է Mehr-ը։

Արնուսը Թեհրան է ժամանել Իրանի փոխնախագահ Մոհամադ Մոհբերի հրավերով, որը պաշտոնապես կողջունի Սիրիայի վարչապետին։

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի քաղաքական հարցերի գծով  տեղակալ Մոհամադ Ջամշիդին տեղեկացրել է, որ Արնուսը նախատեսում է մասնակցել իրանա-սիրիական տնտեսական համագործակցության Բարձրագույն կոմիտեի 15-րդ նիստին։

Արնուսը նաեւ բանակցություններ կվարի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Գալիբաֆի եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ, ավելացրել է նա։

Դամասկոսում նախագահ Ռայիսիի մայիսյան այցի ժամանակ կնքված համաձայնագրերով՝ Իրանի եւ Սիրիայի իշխանությունները կստորագրեն փաստաթղթեր համագործակցության ամրապնդման վերաբերյալ, նշել է Ջամշիդին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ