News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Եվրոպան արհեստական բանականության օգտագործումը կարգավորելու պայմանավորվածություն է ձեռք բերել, ներառյալ ԱԲ օգտագործումը կառավարությունների կողմից կենսաչափական դիտարկումների եւ ԱԲ համակարգերի, ինչպիսին է ChatGPT-ն, կարգավորման հարցերում, տեղեկացրել է Reuters-ը։

Քաղաքական համաձայնության շնորհիվ ԵՄ-ն դառնում է առաջին խոշոր համաշխարհային տերությունը, որն ընդունում է ԱԲ-ն կանոնակարգող օրենքներ։ Ուրբաթ ընդունված գործարքը ԵՄ երկրների եւ Եվրոպական խորհրդարանի անդամների միջեւ ձեռք է բերվել 15 ժամ տեւած բանակցություններից հետո։

Համաձայնագիրը պահանջում է, որ բազային մոդելները՝ ChatGPT-ն եւ ԱԲ համակարգերը, կատարեն շուկա դուրս գալու համար անհրաժեշտ պարտավորությունները՝ տեխնիկական փաստագրում, ԵՄ օրենսդրության պահպանում հեղինակային իրավունքի հարցում եւ կոնտենտի մասին մանրամասն ամփոփագիր։

Հիմնարար մոդելները պետք է անցկացնեն մոդելների գնահատում, գնահատեն եւ նվազեցնեն համակարգային ռիսկերը, փորձարկումներ կատարեն, հաշվետվություններ ներկայացնեն Եվրահանձնաժողովին լուրջ միջադեպերի մասին, ապահովեն կիբեռանվտանգությունը։

Կառավարությունները կարող են օգտագործել կենսաչափական դիտարկումներն իրական ժամանակում, հանրային վայրերում միայն այն դեպքերում, երբ խոսքը որոշակի հանցագործությունների զոհերի, իրական կամ կանխատեսվող սպառնալիքների (ահաբեկչական գրոհներ եւ այլն) կանխման, ամենալուրջ հանցագործությունների մեջ մեղադրվող մարդկանց որոնման մասին է։

Համաձայնագիրն արգելում է կոգնիտիվ-վարքային մանիպուլյացիաները, ինտերնետում դեմքերի ոչ թիրախային օգտագործումը կամ տեսախցիկների տեսագրությունների եւ կենսաչափական համակարգերի օգտագործումը քաղաքական, կրոնական, փիլիսոփայական համոզմունքների, սեռական կողմնորոշման եւ ռասայական պատկանելության որոշման համար։

Սպառողները իրավունք կունենան բողոքներ ներկայացնել եւ բովանդակալից բացատրություններ ստանալ, իսկ խախտումների համար տուգանքները կկազմեն 7,5 մլն եվրոյից սկսած, կամ 35 մլն շրջանառության 1,5 տոկոսը, կամ ընդհանուր շրջանառության 7 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ