News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «Եվրոնյուսի» հարցազրույցում հայտնել է, որ երկրի իշխանությունները մտադիր են Լեռնային Ղարաբաղում բնակեցնել մոտ 140 հազար մարդ, այդ թվում հայ փախստականներին, որոնք հայրենիքից հեռացել են աշնանը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է նպատակն իրականացնել 2026թ.։

Նրա խոսքով՝ վերադառնալ ցանկացող հայերը պետք է ստանան ադրբեջանական քաղաքացիություն։

Դրանից առաջ, ինչպես նշել է Ալիեւը, «անհրաժեշտ է ներդրումներ կատարել Լեռնային Ղարաբաղի ենթակառուցվածքային եւ բնակելի օբյեկտներում», տեղեկացրել է «Կոմերսանտը»։

Ալիեւը, ինչպես նախկինում, ոչ մի խոսք չի ասել Բաքվի կողմից սանձազերծած արյունալի հակամարտությունից առաջ Ադրբեջանի տարբեր քաղաքներում բնակվող կես միլիոն հայերի վերադարձի կամ փոխհատուցման հնարավորության մասին։ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի և այլ քաղաքների հայ բնակչության մի շարք ջարդերից ու սպանություններից հետո անցյալ դարի վերջին հայերի ճնշող մեծամասնությունը լքել է իր ողջ ունեցվածքը և փախել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ