News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Կանադան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որը հաստատում է երկկողմ երկխոսություն սկսելու եւ խորացնելու նրանց մտադրությունը, եւ հայտարարում է երկու երկրների առաջարկած վստահության եւ բարի կամքի ամրապնդման միջոցների մասին։ Այս մասին նշվել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հայտարարությունում։

«Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի եւ 32 հայ զինծառայողների ազատ արձակումը եւ նշում այն աջակցությունը, որը երկրները հայտարարում են միջազգային մարմիններում։ Մենք ընդունում ենք այս աննախադեպ քաղաքական երկխոսությունը՝ որպես երկու երկրների միջեւ խաղաղության ընթացիկ գործընթացի տանող քայլ։

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համատեղ ջանքերը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում։ Կանադան պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծումը բանակցությունների միջոցով՝ հիմնված հելսինկյան սկզբունքների վրա, եւ խրախուսում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության ամրապնդման հետագա կոնկրետ միջոցները։

Կանադան քաջալերում է կողմերի միջեւ երկխոսությունը եւ հավատարիմ է խաղաղության եւ կայունության աջակցմանը Հարավային Կովկասում»,- նշվել է Կանադայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ