News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Հռոմից ոչ հեռու գտնվող Տիվոլի քաղաքի հիվանդանոցում գիշերը ծագած հրդեհի հետեւանքով զոհվել է երեք տարեց մարդ։

Չորրորդ մարմինը գտնվել է Ավետարանիչ Սան Ջովանիի հիվանդանոցի դիահերձարանաում, բայց հնարավոր է, որ նա մահացած լինի հրդեհից առաջ, տեղեկացրել է Ansa իտալական լրատվական գործակալությունը։

Հրշեջներն օգտագործել են աստիճաններ, որպեսզի օգնեն հիվանդանոցից մոտ 200 մարդու տարհանմանը, ներառյալ հղի կնոջն ու մի քանի երեխաների։

Տարհանվածները տեղափոխվել են Հռոմի այլ շրջանների հիվանդանոցներ։ Զոհվածները՝ երկու տղամարդ եւ երկու կին, 76-86 տարեկան էին, տեղեկացրել են ԶԼՄ-ները։

Հրշեջ բրիգադը տեղեկացրել է, որ հրդեհն արդեն մարվել է, վարվում է հետաքննություն հրդեհի պատճառները պարզելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ