News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ազգային անվտանգության գծով խորհրդականները շաբաթ օրը միջազգային հանրությանը Հյուսիսային Կորեայի միջուկային գործունեությունը կասեցնելու կոչ են արել, տեղեկացրել է АР-ն։

Հանդիպումից հետո ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ Վաշինգտոնն աշխատում է Սեուլի եւ Տոկիոյի հետ պաշտպանական համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ ուղղված հյուսիսկորեական հրթիռային փորձարկումների եւ տիեզերական արձակումների կասեցմանը։

Նա նաեւ ասել է, որ երկրները պայմանավորվել են Հյուսիսային Կորեայի՝ միջազգային պատժամիջոցները շրջանցելու փորձերին ավելի արդյունավետ արձագանքելու նոր նախաձեռնությունների մասին։

«Դրանք լինելու են նոր ջանքեր կրիպտոարժույթների եւ փողերի լվացման, ինչպես նաեւ այն բանի դեմ, թե ինչպես մենք կխախտենք Հյուսիսային Կորեայի՝ կրիպտոարժույթներից եկամուտ ստանալու եւ հետո դրանք բորսաներում լվանալու հնարավորությունները»,- ասել է նա։

Սալիվանը հրաժարվել է մանրամասն ներկայացնել ԱՄՆ գնահատականները հյուսիսկորեական զենքի տեսակների եւ ծավալների մասին, որոնք մատակարարվում են Ռուսաստանից, եւ չի մեկնաբանել իր քննարկումների ուղղվածությունը Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի պաշտոնատար անձանց հետ այս հարցի վերաբերյալ, բայց նշել է, որ «որեւէ լուսավոր առաջխաղացում չկա զենքի մատակարարումների հարցում։ Եվ դրանք շարունակվում են ու լրջորեն անհանգստացնում են մեզ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ