News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի նախաձեռնած մասնագիտական քննարկումներ հինգերորդ առցանց նիստը կայացավ դեկտեմբերի 7-ին: Հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից:

Վեհափառ Հայրապետի հրավիրած և նախագահած նիստին մասնակցել են պրոֆ.. Աշոտ Մելքոնյանը, պրոֆ. Ռուբեն Սաֆրաստյանը, դոկտ. Արմեն Մարուքյանը, պրոֆ. Վահրամ Բալայանը, դոկտ. Վիգեն Չթրյանը, դոկտ. Խաչիկ Տեր Ղուկասյանը, Շահան Գանտահարյանը եւ քարտուղար Ահարոն Շխրտմյանը:

Օրակարգի առաջին կետով Նորին Ս. Օծությունը զեկուցեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում Կոնգրեսի Ներկայացուցիչների Տան նախագահի եւ կոնգրեսականների  հետ իր ունեցած հանդիպումների մասին։ Նա շեշտեց, որ հանդիպումների

Ընթացքում նրանց է փոխանցվել  Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի, այդ վերադարձը իրականացնելու համար անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման եւ ընդհանրապես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության սկզբունքների հարցերը։

Այնուհետեւ, նիստի երկրորդ մասը հատկացվեց Հայաստանում գտնվող Արցախի պետական հաստատությունների մեջ գործող անձնավորությունների տարած խորհրդակցություններին։

Օրակարգի երկու կետերին հաջորդեցին աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային նորագոյն իրադարձութիւնների լոյսին ներքո քննարկումներ, որոնք ներառած էին Միացյալ Նահանգների արտաքին գործերի  նախարարության Եվրոպայի եւ Եվրասիայի բաժնի վարիչի հայտարարութիւնները, Բաքու կատարած այցելությունը, Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններն ու Ադրբեջանի մէջ հանկարծակի որոշված արտակարգ նախագահական ընտրությունները։

Արցախի մեջ քրիստոնեական քաղաքակրթությունը հարստացրած հոգեւոր ժառանգության պահպանման, գերիների փոխանակման եւ բաքվում պատանդառված նախկին նախագահների եւ պետական գործիչների ազատ արձակման իրավական եւ քաղաքական միջոցների  մասին կատարված խորհրդակցությունները համալրեցին օրակարգը։

Վեհափառ հայրապետը իր գոհունակությունը հայտնեց նման բարձրորակ եւ օգտակար քննարկումների կայացման առթիվ եւ շեշտեց, որ անհրաժեշտություն է  համահայկական օրակարգի կետերի մշակումը եւ այս պարագայում Արցախի նոր իրավիճակի լույսի ներքո հոգեւոր, քաղաքական, դիվանագիտական, իրավական եւ տեղեկատվական մակարդակներում համակարգված աշխատանք տանելը:

Առցանց նիստի մասնակիցները շեշտեցին, որ այս հարթակում նման քննարկումներ շարունակելը կենսական նշանակություն ունի եւ կարող է մեծապես օգտակար հանդիսանալ համահայկական տարողությամբ աշխատանքների ուղենիշներ ճշտելու առումով։

Մասնագիտական հարթակի հաջորդ առցանց նիստը տեղի պիտի կունենա  երկուշաբթի՝  դեկտեմբերի 11-ին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արամ Առաջինը հեռախոսազրույց է ունեցել Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ
Անդրադարձ է կատարվել Կովկասի եւ Միջին Արեւելքի վերջին իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած ցեղասպանություններին․․․
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը
Նա շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը․․․
Հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան
Օսկանյանը հիշեցրել է, որ կա Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի...
Մեծ Բրիտանիային քննադատել են Ադրբեջանի վիճելի տարածքները վերականգնելու՝ ընկերություններին ուղղված ակնհայտ կոչի համար
Մեծ Բրիտանիային քննադատել են...
ՄՕԿ-ին կոչ ենք անում հանդես գալ Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերին Ադրբեջանի մասնակցության դեմ. հայտարարություն
Նամակին պատասխանել է միայն Ֆրանսիայի ազգային օլիմպիական կոմիտեն՝ ընդունելով իրավիճակը և նկատել, որ իր դիրքորոշումը համահունչ է Ֆրանսիայի...
Փորձում են Արցախի հարցի վրա կափարիչ դնել ու փակել այն. Աշոտ Դանիելյանի գործը շինծու է. Սամվել Շահրամանյան
Ես կխնդրեի ուժային մարմիններին շատ կարճ ժամանակում լուծել Աշոտ Դանիելյանի...
Ամենաշատ