News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 8-ին Լառնակա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել 39-ամյա Նիկոլայ Ռ.-ն:

Նա 2020 թ. օգոստոսի 24-ից Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ