News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթը այս շաբաթ ներկայացրել է բանաձեւ, որով կոչ է արվում Ուկրաինայի կառավարությանը վերականգնել ուկրաինացի երեխաների որդեգրումը ԱՄՆ քաղաքացիների կողմից, որը դադարեցվել էր 2021թ. մարտին, Ուկրաինայում պատերազմն սկսվելուց հետո։ Բանաձեւի համահեղինակն է կոնգրեսական Դոնալդ Նորքրոսը։

«Միջազգային որդեգրումը կարող է խիստ օգտակար լինել ծնողների կարիք ունեցող երեխաների համար, որպեսզի նրանք միանան այն ընտանիքներին, որոնք ցանկանում են եւ կարող են իրենց սիրտն ու տունը բացել՝ մշտական ընտանիք ապահովելով այն երեխաների համար, որոնք որբացել են կամ որոնց կենսաբանական ծնողները ի վիճակի չեն հոգալ նրանց մասին»,- ասել է կոնգրեսական Սմիթը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան 2021թ. մարտին որդեգրումը դադարեցնելու բոլոր հիմքերն ուներ, «չարտոնված ներխուժման սարսափի ազդեցության տակ»։

«Անցած տարվա մայիսին Ուկրիանան ընդունել է, որ ի վիճակի է ապահովել երաշխիքներ ընդդեմ երեխաների առեւանգման, վաճառքի կամ առեւտրի, եւ որոշել է վերականգնել որդեգրումը երկրի ներսում։ Ես կոչ եմ անում նրանց վերականգնել նաեւ միջազգային որդեգրումը»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեյցարիան մինչեւ ամառ կկազմակերպի բարձր մակարդակի կոնֆերանս Ուկրաինայի վերաբերյալ
Շվեյցարիան նախատեսում է կոնֆերանս հրավիրել...
ԵՄ-ն 1․5 միլիարդ դոլար է հավաքում երրորդ երկրներից Ուկրաինայի համար զենք գնելու համար․ FT
Այս ծրագիրը առաջ է տանում Չեխիան․․․
Կրասնոդարի Տրուդովայա Արմենիա գյուղի տարածքում թռչող անհայտ սարք է ընկել և բռնկվել
Ուկրաինական լրատվամիջոցները պնդում են, որ դա ռուսական ինքնաթիռ է․․․
Զելենսկին հայտարարել է նոր հակահարձակման պատրաստվելու մասին
«Շատ կարևոր է նաև արևելքի պաշտպանությունը, որտեղ նրանք ունեն ավելի քան 200 հազար զինվոր»․․․
Բայդենն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել համաձայնության գալ Կիևին օգնելու հարցում
Կոչ է արել «անվտանգության լրացուցիչ միջոցների մասին երկկուսակցական օրինագիծ ընդունել, քանի դեռ ուշ չէ»․․․
ՌԴ ԱԳՆ-ն ԵՄ նոր պատժամիջոցներն անօրինական և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավասությունները խաթարող է համարել 
Նախարարությունը հավելել է, որ արևմտյան երկրների ցանկացած ոչ բարեկամական գործողություն կշարունակի ստանալ «ժամանակին և համարժեք պատասխան»...
Ամենաշատ