News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 22
Տեսնել լրահոսը

Փետրվարի 7-ին նախատեսված նախագահի ընտրությունների հետ կապված՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն լրագրողների հետապնդումները, ազատ արձակեն քաղբանտարկյալներին եւ հավասար հնարավորություններ ապահովեմ բոլոր քաղաքական ուժերի համար, հայտարարել է «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը։ Ադրբեջանում չկան դեմոկրատական ընտրությունների անցկացման պայմաններ, կարծում է իրավապաշտպան Էմին Հուսեյնովը, գրել է «Кавказский узел»-ը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ավելի վաղ ստորագրել էր կարգադրություն 2024թ. փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրություններ նշանակելու մասին։

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների հանկարծակի նշանակումը նպատակ ունի երկարացնել Ալիեւի իշխանությունը, փաստել են ընդդիմադիր քաղաքական գործիչները։ Ալիեւին փետրվարի 7-ին ընտրություններ նշանակելուն դրդել են աշխարհաքաղաքական փոփոխությունները եւ պոտենցիալ մրցակիցների շանսերը նվազեցնելու ձգտումը, կարծում են քաղաքագետները։

Իլհամ Ալիեւն առաջին անգամ նախագահի պաշտոնն զբաղեցրել է 2003թ.։ 2002թ. Ադրբեջանի Սահմանադրությունում կատարված փոփոխությունների շնորհիվ նրա հայրը՝ Հեյդար Ալիեւը, կարողացավ փաստացի իշխանությունը հանձնել որդուն։

«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված արտահերթ ընտրությունների հետ։ Դրանում նշվել է, որ 1993-ից սկսած՝ Ադրբեջանում ոչ մի ընտրության, հանրաքվեի ժամանակ չեն պահպանվել պայմանները դեմոկրատական ընտրությունների համար։

Ընտրական օրենսդրությունը չի համապատասխանել դեմոկրատական չափորոշիչներին, ընտրական հանձնաժողովները գտնվել են իշխանության վերահսկողության տակ։ Ընտրարշավների ժամանակ հավակնորդների համար չեն ապահովվել քարոզչության հավասար պայմաններ։ Քվեարկության եւ ձայների հաշվարկի գործընթացը ուղեկցվել է օրենքի կոպիտ խախտումներով եւ զանվածային կեղծումներով, նշել է «Մուսավաթը»։

Վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները օգտագործում են արտահերթ ընտրությունների գործելակերպը, ընդգծել է «Մուսավաթ»-ի ղեկավար Արիֆ Հաջիլին։

«Պետության ղեկավար Իլհամ Ալիեւը, հասարակությանը որեւէ բացատրություն չտալով, 2024թ. փետրվարի 7-ին նշանակել է արտահերթ նախագահական ընտրություններ։ Այս որոշմամբ իշխանությունը նվազագույնի է հասցրել քաղաքական ընդդիմության հնարավորությունները»,- ասել է նա «Кавказский узел»-ին։

Ընտրարշավը երկարատեւ ամանորյա արձակուրդների շրջանում նշանակելը, երբ օրվա ցերեկային ժամերը կարճ են, եւ եղանակն էլ սառն է, կնպաստի ընտրական գործընթացին բնակչության մասնակցության ակտիվության նավազմանը։ Դա համապատասխանում է իշխանության շահերին, որը ձգտում է ընտրությունները վերածել ձեւական ընթացակարգի, կարծում է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ