News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինները մեղադրել է չինական ափային պահպանությանը շաբաթ օրը կառավարական երեք նավակների դեմ ջրցանների օգտագործման մեջ, որոնք մթերք եւ վառելիք էին տեղափոխում ֆիլիպինցի ձկնորսների համար իրենց մերձափնյա խութի մոտ, տեղեկացրել է AFP-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի կողմից վերահսկվող Սկարբորո ծանծաղուտի մոտ, որը թեժ կետ է Մանիլայի եւ Պեկինի միջեւ։ Պեկինը հավակնում է Հարավչինական ծովի գրեթե ամբողջ ջրավազանին։

Արեւմտաֆիլիպինյան ծովի ազգային օպերատիվ խումբը հայտարարել է, որ «Չինաստանի ափային պահպանության նավերը օգտագործել են ջրցաններ, որպեսզի խանգարեն» կառավարական նավակներին վառելիք եւ մթերք հասցնել ձկնորսական նավերին։

Միջգերատեսչական օպերատիվ խումբը նաեւ նշել է, որ «վճռականորեն դատապարտում է չինական ափային պահպանության ագրեսիվ գործողությունները»։

Չինաստանի պետական հեռուստատեսությունն իր հերթին տեղեկացրել է, որ երկրի ափային պահպանությունը կիրառել է «վերահսկման միջոցներ օրենքին համապատասխան, ֆիլիպինյան նավերի դեմ, որոնք ներխուժել են ծանծաղուտի ջրեր»։

Չինաստանը վերահսկողություն է սահմանել Սկարբորո ծանծաղուտի հանդեպ 2012թ., Ֆիլիպինների լարված դիմակայությունից հետո։ Այդ ժամանակվանից Պեկինը պարեկանավեր է պահում այստեղ, որոնք, Միլանի հավաստիացմամբ, հետապնդում են ֆիլիպինյան նավերին եւ թույլ չեն տալիս ֆիլիպինցի ձկնորսներին հասնել ծովալճակին, որտեղ ձուկն ավելի շատ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ