News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան նախատեսում է հեռացնել կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոյին՝ ԶԼՄ-ների այն տեղեկությունների ֆոնին, որ նա չհայտարարագրված քաղաքական միջոցներ է ստացել, տեղեկացրել է Yomiuri թերթը՝ հղում կատարելով կառավարությունում եւ կառավարող կուսակցությունում ունեցած աղբյուրներին։

Կիսիդան եւ նրա կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ուշադրության կենտրոնում են այն մեղադրանքներից հետո, որ կուսակցական օրենսդիրները, ներառյալ Մացունոն եւ բարձրաստիճան այլ անդամներ, գուցե,  գրպանել են ավելի քան 100 մլն իեն (693 հազար դոլար), որոնք ստացվել են այն մուտքերից, որոնք գրանցված չեն եղել։

ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Տոկիոյի դատախազությունը մտադիր է հետաքննություն անցկացնել օրենսդիրների նկատմամբ չորեքշաբթի խորհրդարանի ընթացիկ նստաշրջանի ավարտից հետո։

Kyodo տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել է, որ կա նաեւ կառավարությունում նախարարների տեղափոխման եւ նոր կուսակցական պաշտոնյաների նշանակման պլան։ Փոփոխությունները կարող են տեղի ունենալ խորհրդարանի նստաշրջանի ավարտից հետո, նշվել է հաղորդագրությունում։

Ճապոնական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Մացունոն կասկածվում է այն բանում, որ չի հայտարարագրել ավելի քան 10 մլն իեն, որոնք ստացել է վերջին հինգ տարում ԼԴԿ խոշոր խմբակցությունից։

Ոչ Մացունոյի գրասենյակում, ոչ վարչապետի աշխատակազմում ոչ ոք չի գտնվել, ով կարող էր մեկնաբանել վերջին հաղորդումները։

Ճապոնական ԶԼՄ-ների տվյալներով՝ արդյունաբերության նախարար Յասուտոսի Նիսիմուրան եւ ԼԴԿ քաղաքական հետազոտությունների խորհրդի նախագահ Կոիչի Հագիուդան նույնպես մտնում են կասկածյալների մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ