News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Ղազախստանի հյուսիսային շրջանների բնակիչները սխալմամբ բջջային հաղորդագրություն են ստացել, որում նշվել է սպասվող -380°C սառնամանիքի մասին, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախազգուշացումն ստացել են բջջային հեռախոսների այն բաժանորդները, որոնք օգտվում են Tele2 («Մոբայլ Տելեկոմ-Սերվիս» ընկերություն) բջջային կապի օպերատորի ծառայություններից։ Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, եւ սառնամանիքների մասին տեղեկությունը վերաբերել է նույն օրվան։

«Հյուսիսղազախական մարզի տարածքում ուժեղ սառնամանիք է՝ մինչեւ -380°C։ Դասերը չեղարկվում են 0-11-րդ դասարաններում»,- նշվել է հաղորդագրությունում։ Արդյունքում՝ նշված շրջանի բանկիչները սկսել են  սոցցանցերում հրապարակել նախազգուշացման սքրինները։ Շատերը կատակով նշել են, որ անգամ «սառնամանիքային ապոկալիպսիսի» ֆոնին իրենք ստիպված են աշխատանքի գնալ։

Տեղի ունեցածի համատեքստում գործակալությունը դիմել է Tele2-ի մամուլի ծառայությանը՝ խնդրելով մեկնաբանել իրավիճակը։ Ինչպես նշել են բջջային օպերատորի ներկայացուցիչները, բջջային հաղորդագրության առաքման ժամանակ տեղի է ունեցել տեխնիկական խափանում՝ աստիճանի խորհրդանշանը փոխարինվել է զրոյով։

«Ոչ ճիշտ թվի հայտնաբերումից հետո շրջանի բոլոր բաժանորդներին, որտեղ ուժեղ սառնամանիքներ էին սպասվում, ուղարկվել է ճշտված հաղորդագրությունը»,- ավելացրել են ընկերության մամուլի ծառայությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ