News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

«Էլին» եւ «Ֆերգուս» փոթորիկները ուժեղ քամիներ կառաջացնեն Իռլանդիայի որոշ շրջաններում, Eireann օդերեւութաբանական ծառայությունը եղանակի մասին մի քանի նախազգուշացումներ է արել, տեղեկացրել է PA Media-ն։

Ըստ կանխատեսումների՝ «Էլին» փոթորիկը խափանումներ կառաջացնի շաբաթ օրը, իսկ «Ֆերգուսը», որն անմիջապես կհաջորդի նրան, ուժեղ ափային քամիներ կառաջացնի կիրակի՝ բարձր ալիքների եւ մակընթացությունների համադրմամբ։

Կանխատեսվում է, որ «Էլինը» առաջ կբերի փոթորկուն քամի արեւմուտքից հյուսիս-արեւմուտք, ինչը կհանգեցնի աշխատանքի խափանման եւ տեղաշարժի դժվարությունների։

Քամու մասին դեղին նախազգուշացումներ են հայտարարվել Քլերի, Թիպերերի, Քավանի եւ Մոնագանի համար։

Հյուսիսային Իռլանդիայում Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական վարչությունը դեղին նախազգուշացում է հայտարարել անձրեւի մասին Անթրիմում, Դաունում, Թայրոնում եւ Լոնդոնդերիում։ Անձրեւի դեղին նախազգուշացումը նշանակում է, որ ուժեղ անձրեւը տեղային հեղեղումների վտանգ կարող է ստեղծել։

Ուժեղ քամին կարող է հանգեցնել նաեւ որոշ խափանումների տրանսպորտի աշխատանքում։

Հնարավոր են տների եւ ձեռնարկությունների հեղեղումներ, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ