News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Օրերս ԱԱԾ է հրավիրվել եւ հարցաքննվել ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Հայտնում է armlur.am-ը

Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան ԱԱԾ են հրավիրել ու հարցաքննել են Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:

Կայքին հայտնի է  դարձել, որ Հրանտ Մարգարյանի եւ կալանքի տակ գտնվող Արցախի գնդապետ Նորայր Ասլյանի ցուցմունքների մեջ հակասություններ են եղել,ինչը ենթադրում է,որ Հրանտ Մարգարյանն ու Նորայր Ասլանյանը կառերեսվեն։ Այս տեղեկությունը փորձեցինք պարզել անձամբ Նորայր
Ասլանյանի փաստաբան Արմեն Անդրիկյանից, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է։

Հիշեցնենք,որ Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ նաեւ  հայտնի է դարձել, թե որ քրեական գործով է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ հարցաքննվել:

Մասնավորապես՝ կայքին հասած տեղեկությունների համաձայն՝ Վիտալի Բալասանյանը ԱԱԾ-ում հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:

Հավելենք, որ Ասլանյանին մեղադրում են հրազենի եւ ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության համար. նա 5 ամիս է՝ կալանքի տակ է, եւ գտնվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում:

Տպել
Ամենաշատ