News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 9-ին, ժամը 14:32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուժական գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Հ․ Ք․, ծնված 1988 թ.) և «Hyundai» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1990 թ.) մակնիշների  ավտոմեքենաներն․ առկա է գազի արտահոսք։  

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ  Ա․ Ք․-ն (ծնված 2016 թ.), Ա․ Լ․-ն (ծնված 1994 թ.), «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Հ․ Բ․-ն (ծնված 1962 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ Ա. Լ․-ն, Ա. Մ․-ն և Հ. Բ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ