News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը

Այսօր նշվում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը:

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Վլադիմիր Կարապետյանի ու դեսպանության անձնակազմի, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովաննիսյանի և Ուկրաինայի հայերի միության շտաբի ղեկավար Դավիթ Մկրտչյանի, համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցվեց Կիևում տեղադրված hայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
Միջոցառմանը նաև ներկա էին և ելույթով հանդես եկան Ուկրաինայում գործող եկեղեցիների, Ուկրաինայի էթնիկ քաղաքականության և խղճի ազատության պետական ծառայության, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, հունական և արաբական համայնքի ղեկավարները:

Անդրադառնալով օրվա խորհրդին, դեսպանը շեշտեց Հայաստանի նախաձեռնությունը, որին միացավ Ուկրաինան՝ ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ը որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր ամրագրելու ուղղությամբ։

Կարապետյանը նաև մեջբերեց դեկտեմբերի 4-ին Մարդու իրավունքների խորհրդի միջնստաշրջանային հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Ա․ Միրզոյանի ելույթից հատվածներ, մասնավորապես նախարարի հավաստիացումը, որ «չնայած մարդու իրավունքների և անվտանգության միջազգային համակարգի բոլոր անհաջողություններին՝ մենք շարունակելու ենք ակտիվորեն ներգրավվել Մարդու իրավունքների խորհրդում և այլ բազմակողմ հարթակներում՝ ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործիքների և մեխանիզմների հետագա մշակման համար»:
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ