News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հակադարձում է Ադրբեջանի նախագահին՝ հայտարարելով, որ միայն արցախցիների վերադարձի հարց չէ, որին համաձայնության չեն եկել, այլ հարցեր նույնպես կան:

«Այլ կետեր էլ կան, որոնք վերջնականապես պայմանավորված չե եւ կարծում եմ, որ մոտ ապագայում սպասվող արտգործնախարարների  հանդիպմանը հնարավորություն կլինի բոլոր հարցերի շուրջ բանաձեւեր փնտրել եւ գտնել: Հայաստանը պատրաստակամ է  լուծումներ փնտրելու եւ վերջնականացնելու խաղաղության պայմանագիրը: Վերջն տարբերակը, որ Հայաստանը  պատասխանել է առաջարկներին, եւ կարծում եմ, որ հասցեագրում է որո հարցեր»,-ասաց նա:

Գրիգորյանը անդրադառնալով Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառմանը, որ առաջարկները շատ վատ հետեւանքներ կունանա Հայաստանի համար, ասաց, որ ինքը չի կարծում որ վատ հետեւանքներ կունենա եւ ընդհանուր առմամբ Խաղաղության պայմանագիրը արտացոլում է Հայաստանի Հանրապետության շահերը: 

ԱԽ քարտուղարը նշում է, որ Խաղաղության պայմանագրի 70 տոկոսը համաձայնեցված է եւ քաղաքական կամք լինելու դեպքում հնարավոր է շատ կարճ ժամկետում այն ստորագրվի:


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ