News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 9-ին, ժամը 19։37-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Հարթավան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Մ․)։

Դեկտեմբերի 9-ին, ժամը 17։32-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Հարթավան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ս․) ։

Տպել
Ամենաշատ