News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 24
Տեսնել լրահոսը


Արցախի Հանրապետությունը լուծարելու գործընթացն անխուսափելի էր դարձել 2016-ի օգոստոսին բանակցային գործընթացում տեղի ունեցած բովանդակային փոփոխությունների արդյունքում: Այս մասին  դեկտեմբերի 9-ին Իջեւանում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող խմբի նիստին ասելէ ՔՊ վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բանակցային այն իրավիճակում, որ մենք ժառանգել ենք, առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնումն էր և այլն, այլև Լեռնային Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումը: Ես սրա մասին առաջին անգամ շատ զգույշ խոսել եմ քննիչ հանձնաժողովում իմ ելույթի ժամանակ, երկրորդ անգամ ավելի բաց խոսել եմ վերջերս քաղաքացիների հարցերին պատասխանելու ժամանակ: Եւ կարող եմ ավելի ազատ խոսել հիմա, ցավոք, ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը նշում է, որ այս թեմայով չի խոսվել, քանի որ եթե խոսեին, պետք է ժողովրդին ասեին, որ 30 տարի շարունակ անիմաստ են ռեսուրսները վատնվել մի խնդրի վրա, որն ի սկզբանե անլուծելի էր: 

«Ինչո՞ւ էր ի սկզբանե անլուծելի, մի քանի պատճառներով՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի պատճառով: Մեզ հիմա շատ են մեղադրում՝ ասելով, որ ի սկզբանե ասեցիք, որ հետամուտ կլինեք ԼՂ ինքնորոշման խնդրին, բայցվ հետամուտ չեղաք: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք փորձեցինք հասկանանք՝ ինչ է ինքնորոշման իրավունքը եւ 1996 թվականի դեկտեմբերի 6-ին Լիսաբոնի գագաթնաժողովում մեզ ասել էին, որ ինքնորոշման իրավունքի բարձրագույն դրսեւորումը կարող է լինել ինքնավար կարգավիճակը Ադրբեջանի կազմում: Ըստ էության, մենք գնացել ենք այս տրամաբանության հետեւից եւ նաեւ մեր մեղավորությունն ու մեծագույն սխալն այն է, որ մենք այս թեմաներով մեր ժողովրդի հետ սկսել ենք խոսել 44-օրյա պատերազմից հետո: Մյուս կողմից այդ  խոսակցության հոգեբանական եւ էմոցիոնալ անհնարինության առաջ ենք կանգնած եղել, ես ինքս ինձ հետ չեմ կարևողացել այդ մասին խոսել, ինչում ես մեղավոր եմ»,-ասաց նա:

Փաշինյանը հավելում է, որ Արցախի հարցը որոշ ուժեր օգտագործել են ՀՀ-ում պետություն չկառուցելու համար, ամեն ինչ ուղղելով Արցախի անհնարին խնդիրը լուծելու համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ