News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Շաբաթ օրը Թենեսիի կենտրոնական հատվածում սաստիկ փոթորիկները վեց մարդու կյանք են խլել, հաղորդում է AP-ն:

Երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, զոհվել է այն բանից հետո, երբ տորնադոն հարվածել է Նեշվիլից հյուսիս՝ Մոնտգոմերի շրջանին, հայտնել են տեղական իշխանությունները: Նեշվիլի արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնը հայտնել է, որ սաստիկ փոթորիկների հետևանքով ևս երեք մարդ զոհվել է քաղաքի կենտրոնից հյուսիս ընկած տարածքում։

Եվս 23 մարդ վիրավորվել է և տեղափոխվել Մոնտգոմերիի շրջանի հիվանդանոցներ։

Մոնտգոմերիի շրջանի շերիֆի գրասենյակը հայտնել է, որ տորնադոն հարվածել է ժամը 14:00-ի սահմաններում: Տեղի միջին դպրոցում ապաստարան է ստեղծվել:

Բնակիչներին խնդրել են մնալ տանը, մինչ արտակարգ արձագանքման ծառայությունները  գնահատում են իրավիճակը: Քաղաքը զգալի վնաս է կրել։

Ազգային օդերևութաբանական ծառայությունը Թենեսիում մի քանի տորնադոյի նախազգուշացում է տվել և հայտնել, որ նախատեսում է ուսումնասիրել այն տարածքը, որտեղ, ըստ երևույթին, տեղի է ունեցել տորնադոն:

Ավելի քան 80 հազ․ էլեկտրաէներգիայի բաժանորդներ հոսանքազրկվել են Թենեսիում շաբաթ երեկոյան, ըստ PowerOutage.us-ի:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ