News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին շաբաթ օրը Սիրիայի վարչապետ Հուսեյն Արնուսի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ սիրիական դիմադրությունը ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ տապալել է նրանց ծրագրերը, հայտնում է Mehr-ը։

«Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի թշնամանքը հիմնված է Սիրիայի կառավարության և ժողովրդի դիմադրության և նրանց դավադրությունների ձախողման վրա, հատկապես թաքֆիրական ահաբեկչական խմբավորումների տապալման  հարցում»,- ասել է Իրանի նախագահը։

Նա հավելել է, որ պաղեստինյան «դիմադրության խմբերին» հաջողվել է խայտառակել Իսրայելին և նրա գլխավոր մեղսակից ԱՄՆ-ին վերջին 60 օրվա ընթացքում՝ չնայած օդային և ծովային ուժերի պակասին։

Իսրայելի ռեժիմը չի կարողացել հասնել իր նպատակներից ոչ մեկին, բացառությամբ անմեղ կանանց և երեխաների սպանությունները, նշել է նա։

«Եթե չլիներ ԱՄՆ-ի հետախուզական, ռազմական, անվտանգության, ֆինանսական և լրատվական աջակցությունը, սիոնիստական ​​ռեժիմն արդեն փլուզված կլիներ»,- ընդգծել է Ռաիսին։

Ըստ նրա, «համաշխարհային հասարակական կարծիքում Իսրայելի և նրա դաշնակիցների նկատմամբ աննախադեպ զայրույթն ու ատելությունն ապացուցեցին  վերջին 43 տարվա ընթացքում ռեժիմի կեղծ և հանցավոր բնույթի հանդեպ Իրանի դիրքորոշումը»:

«Մենք կասկած չունենք, որ ինչպես Իրաքի, Սիրիայի, Եմենի և Լիբանանի ժողովուրդները հաղթանակ տարան Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների նկատմամբ, Պաղեստինի ժողովուրդը նույնպես հաղթանակած դուրս կգա այս ճակատամարտում»,- ասել է Իրանի նախագահը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ