News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենիքի հերոսների օրվա կապակցությամբ Կրեմլում պարգևատրման  մասնակիցների հետ զրույցում վրդովմունք է հայտնել Կիևի իշխանությունների՝ ռուսներին Ուկրաինայում ոչ բնիկ ազգ ճանաչելու որոշման առնչությամբ։ Համապատասխան կադրերը հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը Telegram-ի իր ալիքում, հայտնում է «Московский Комсомолец»-ը։

Խոսելով Ուկրաինայում պատերազմ սկսելու պատճառների մասին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան նման բան չէր ձեռնարկի, եթե Կիևի իշխանությունները չսկսեին «ոչնչացնել Ռուսաստանը  պատմական տարածքներում, մարդկանց վտարել այնտեղից և ռուսներին հայտարարել ոչ բնիկ ազգ»։

«Լրիվ ցնորվել են, լրիվ ապուշացել»,- հուզախառն ասել է Պուտինը՝ հավելելով, որ, ժողովրդական լեզվով ասած, «լրիվ են հաբռգել»:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ