News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Վրացական Georgian Airways ավիաընկերությունը գործարկել է Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ-Թբիլիսի առաջին չվերթերը։ Առաջին չվերթը կատարվեց այսօր՝ դեկտեմբերի 10-ին։ Այս մասին հայտնում է Պուլկովո օդանավակայանի կառավարող ընկերության մամուլի ծառայությունը, փոխանցում է Коммерсант-ը։

«Georgian Airways-ը վաղուց էր ծրագրում թռիչքներ կատարել Սանկտ Պետերբուրգ: Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության բացումից հետո այսօր մենք իրականացրեցինք առաջին չվերթը Պուլկովո օդանավակայանից։ Առայժմ նախատեսվում է թռիչքներ իրականացնել շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ Թռիչքները կիրականացվեն Boeing 737 ինքնաթիռով։

Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ թռիչքի ամսաթիվն ընտրվել է՝ հաշվի առնելով  Թբիլիսիի օդանավակայանում հասանելի ավելի քան տասը միջազգային ուղղություններով թռիչքները։

Դրանց թվում են Բեռլինը, Մյունխենը, Վիեննան, Փարիզը, Նիցցան և Լառնական։ Մինչև ամառ չվերթը նախատեսվում է դարձնել ամենօրյա։

Նոյեմբերի 18-ից ռուսաստանյան Red Wings ավիաընկերությունը թռիչքներ է սկսել Սանկտ Պետերբուրգից Թբիլիսի (իսկ դեկտեմբերից՝ Քութայիսի): Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա մայիսին հանել է ռուսական ավիաընկերությունների՝ դեպի Վրաստան թռիչքներ իրականացնելու արգելքը, սակայն մինչև նոյեմբեր դեպի Վրաստան չվերթներն իրականացվում էին միայն Մոսկվայից։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ