News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Գիտնականները Մեքսիկայի հարավի ջունգլիների ու ֆերմաների վրայով անօդաչու են արձակել, ինչի շնորհիվ մայաների քաղաքակրթության ժամանակ կառուցված մայրուղի են հայտնաբերել, գրում է Miami Herald-ը։

Օգտագործելով LiDAR լազերային համակարգը՝ հետազոտողները ստեղծել են Յուկատան թերակղզու երկու տասնյակ ակր տարածքի 3D քարտեզը:

Տեղագրական քարտեզը ցույց է տվել դաշտերն ու անտառները հատող երկար գիծ: Ըստ Մարդաբանության և պատմության ազգային ինստիտուտի (INAH) տվյալներով,  պարզվել է, որ դա մայաների հնագույն մայրուղի է, որը հայտնի է  սակբե անունով։

Սակբեն, որը մայաների լեզվով նշանակում է «սպիտակ ճանապարհ», ունի մոտ 16 ոտնաչափ լայնություն և Յուկատանով ձգվում է 11 մղոն:

Ճանապարհը, որը կառուցվել է մ.թ. մոտ 700 թվականին, մի քանի հարյուր տարի միացրել է հնագույն Կաբահ և Ուքսմալ քաղաքները։

Այն  երկար ժամանակ եղել է լեգենդի առարկա, որը պահպանում էին մայաների ժառանգները: Այս գիտելիքը փոխանցվել է 19-րդ դարում մի քահանայի, որն արձանագրել է մայաների բազմաթիվ ավերակների գոյությունը։

Պաշտոնական անձանց վկայությամբ, նորահայտ մայրուղին վերականգնվելու է, որպեսզի օգնի տեղական համայնքներին վերամիավորվել իրենց ժառանգության հետ:



!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ