News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտության փաստերը հետաքննող Պետդումայի հանձնաժողովը արձանագրում է ՆԱՏՕ-ի հետախուզական ծառայությունների ակտիվացում՝ կապված նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի հետ։ Այս մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Վասիլի Պիսկարյովը։ Նա նշել է, որ հանձնաժողովը բացահայտված փաստերի վերաբերյալ տվյալները կփոխանցի Կենտրոնական ընտրական հանձնաժողով և գլխավոր դատախազություն, գրում է «Կոմերսանտը»։

«Հանձնաժողովն արձանագրում է ՆԱՏՕ-ի երկրների հետախուզական ծառայությունների, նրանց կողմից վերահսկվող ոչ կառավարական կազմակերպությունների և «ազդեցության գործակալների» գործունեության ակտիվացում՝ կապված Ռուսաստանում նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի հետ։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում փորձ է արվում կազմակերպել մի շարք անօրինական գործողություններ մեր երկրի տարածքում։ Սադրիչներ են պատրաստում», - ասել է Վասիլի Պիսկարյովը:

Պիսկարյովը պնդում է, որ հատուկ դասընթացներ են կազմակերպվել «սադրիչների» պատրաստման համար։ Ըստ նրա, դրանք իրականացվում են Բալթյան երկրներում և Վրաստանում։ «Ուսուցման միջոցառումներ են անցկացվում «կեղծ դիտորդների», ինչպես նաև, այսպես կոչված, վտարանդի լրագրողների համար։ Այս գործունեությունն իրականացվում է կազմակերպչական և դրամաշնորհային աջակցությամբ, որը ֆինանսավորվում է նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից»,- հավելել է նա։

ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկությունը տեղի կունենա երեք օրվա ընթացքում՝ 2024 թվականի մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Ընտրություններին կմասնակցի նաև ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հաղթելու դեպքում սա կլինի նրա հինգերորդ ժամկետը պետության ղեկավարի պաշտոնում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ