News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Արևմտյան Աֆրիկայի առաջնորդները կիրակի պահպանել են պատժամիջոցները, որոնք կիրառվել են Նիգերի դեմ հուլիսյան ռազմական հեղաշրջումից հետո և հայտարարել, որ իրենք պետք է առաջընթաց տեսնեն քաղաքացիական կառավարման անցնելու հարցում՝ նախքան պատժամիջոցները մեղմելը, հաղորդում է AFP-ն:

Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական միության (ECOWAS) առաջնորդները գագաթնաժողովում հանդիպել են   տարածաշրջանի ներկայացուցիչների հետ, տարածաշրւան, որը  2020 թվականից ի վեր Մալիում, Բուրկինա Ֆասոյում, Գվինեայում և Նիգերում հեղաշրջումներից և վերջին շաբաթներին այլ երկրներում հեղաշրջման երկու փորձից հետո գտնվում է ճգնաժամի մեջ:

ECOWAS-ի հանձնաժողովի նախագահ Օմար Տուրեն ասել է, որ Բենինի, Տոգոյի և Սիերա Լեոնեի հանձնաժողովը կհամագործակցի Նիգերի ղեկավարության հետ, որպեսզի որոշում ընդունի   կարճ անցումային շրջանի ուղղությամբ առաջընթացի  և պատժամիջոցների վերացման այլ պայմանների մասին:

Հուլիսին զորքերը տապալեցին Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումին, ինչը դրդեց ECOWAS-ին կոշտ պատժամիջոցներ սահմանել և դադարեցնել առևտուրը։

Նիամեում  ռեժիմի հետ վերջին բանակցությունները փակուղի են մտել: ECOWAS-ը կոչ է արել Բազումին անհապաղ վերադարձնել իշխանության, սակայն Նիգերի նոր ղեկավարությունը շարունակում է կալանքի տակ պահել պաշտոնանկ արված նախագահին:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ