News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Եվրամիությանը կոչ է արել ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները կասեցնելու համար, գրում է Mehr-ը։

Իրանի արտգործնախարարը կիրակի նամակ է հղել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին։

Իր նամակում իրանցի բարձրաստիճան դիվանագետը շեշտել է եվրոպական կողմի վերջին դիրքորոշման կարևորությունը հրադադարի անհրաժեշտության և այն տեւական դարձնելու փորձերի վերաբերյալ՝ դադարեցնելով խաղաղ բնակիչների սպանությունները Գազայում, հարգելով միջազգային մարդասիրական իրավունքը և կենտրոնանալով Գազայի անօթևան բնակիչներին անհրաժեշտ օգնությունը  շտապ ուղարկելու վրա։

Նա նաև ողջունել է Բորելի դիրքորոշումը՝ իսրայելցի վերաբնակների գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում հայտարարելու և Հորդանան գետի Արևմտյան ափին վերաբնակների բռնությունը դատապարտելու հարցում:

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուին ուղղված նամակում կոչ է արվում ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել Գազայի հատվածի վրա օկուպացիոն ռեժիմի հարձակումներն ընդմիշտ դադարեցնելու, շրջափակումը լիովին վերացնելու և Գազայի հատվածի օկուպացիային վերջ տալու  համար։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ